Հովիկ Աբրահամյանի նվերը շքեղության սիրահարներին.«Ժամանակ»
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար շեշտում էր շքեղության հարկ կիրառելու անհրաժեշտությունը եւ դեռեւս 2011թ. փոփոխություն կատարվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում, որն էլ ստացավ «շքեղության հարկ» անվանումը։ Տիգրան Սարգսյանի հեղինակած այս հարկատեսակը, սակայն, տարածվում էր միայն թանկարժեք ավտոմեքենաների վրա»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Այսօր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարվում է այդ հարկատեսակից։
Շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաների սիրահարները այսուհետ դրանք Հայաստան կբերեն առանց 20 տոկոս ակցիզային հարկի։ Առաջիկա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տալու «Ակցիզային հարկի մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է 25 մլն՝ մոտ 61 հազար ԱՄՆ դոլար եւ ավելի արժողությամբ մեքենաներն ազատել 20 տոկոս ակցիզային հարկից»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։