Մեծ Բրիտանիայում պոռնոկայքեր մուտքը կթույլատրվի անձնագրով
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պոռնոկայքեր մուտք գործելու համար ստիպված կլինեն ներկայացնել անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սքան արված պատճենը: Եթե կայքերը հրաժարվեն այդ մեխանիզմը կիրառելուց, ապա կարգելափակվեն, գրում է The Sunday Times պարբերականը:
Նման քայլի կառավարությունը որոշել է գնալ վիճակագրական մտահոգիչ տվյալների հրապարակումից հետո, ըստ որոնց` համացանցում պոռնոգրաֆիկ կայքեր է այցելում ամսական մինչեւ 15 տարեկան ավելի քան 200 երեխա: Կառավարությունը հույս ունի, որ նոր մեխանիզմները կսահմանափակեն անչափահասների մուտքը նմանատիպ կայքեր:
«Համաձայն օրենքի` «18+» նյութերը պետք է վաճառվեն միայն լիցենզավորված սեքս-շոփերում, որտեղ արգելված է երեխաների մուտքը: Նման սահմանափակումներ պետք է գործեն նաեւ համացանցում: Ցանկանում ենք, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի արդեն տարեվերջին»,- The Mirror-ին ասել է բրիտանական կառավարության ներկայացուցիչը: