 
                        ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին ակտիվները նվազել են
 
                                    Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին ակտիվները 2013 թվականի վերջին կազմել են 554 միլիոն դոլար։ Այս մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. փետրվար ամսվա տեղեկագրում։ 2013թ. երրորդ եռամսյակի վերջին արտաքին ակտիվների ծավալը կազմել է 622.6 միլիոն դոլար։ Փաստորեն, վերջին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին ակտիվները նվազել են 68.6 միլիոն դոլարով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        