Բաժիններ՝

Թուրքիայում թույլատրվել է անտառներում նավթի հետախուզման աշխատանքներ կատարելը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում ուժի մեջ է մտել անտառներում ու ազգային պարկերում նավթի հետախուզման աշխատանքների կատարումը թույլատրող օրենքը: Այն հրապարակվել է Պաշտոնաթերթում (Resmi Gazete):

Օրենքի համաձայն, նաև թույլատրվում է նավթամուղերի ու գազամուղերի կառուցումը անտառներում ու ազգային պարկերում: Հաղորդվել է, որ Թուրքիան իր ածխաջրածնային պաշարներով բաժանվելու է 18 մարզի: Օրենքի համաձայն, Թուրքիայում արդյունահանվող նավթի 1/8-ը համարվում է պետական բաժնեմաս:

Օրենքը կոչված է նպաստելու Թուրքիայի նավթահանքերում որոնողա-հետախուզական աշխատանքների ընդլայնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս