Սերժ Սարգսյանը հիասթափություն է պատճառել ՀՀԿ ծերակույտին. «Հրապարակ»
«Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը հիասթափություն է պատճառել ՀՀԿ ծերակույտին, ովքեր սպասում էին, որ վերջապես կլսեն՝ պորտֆել ստանալո՞ւ են, թե՞ աստեղային ժամն այս անգամ էլ շրջանցեց իրենց»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Ինչպես բնութագրեց ծերերից մեկը, «համարյա կիսամեռ նիստ էր՝ ոչ մի կադրային հարց»: Տևել է 15-20 րոպե, հիմնական թեման եղել է ՕԵԿ-ը, ծերերը հարցրել են, թե էս ո՞նց եղավ, չնայած նախորդ ԳՄ-ին «շեֆի» ասածներից արդեն հասկացել էին, որ ՕԵԿ-ի գծով զարգացումներ կլինեն: Սերժ Սարգսյանն ասել է. իրենց իրավունքն էր՝ դուրս են եկել, նորմալ հայտարարություն են արել, խնդիր չեմ տեսնում:
Նիստն ավարտելով, Սերժ Սարգսյանն ասել է. ով հարցեր ունի, ով ուզում է, կարող է առանձին մոտենալ: «Մոտեցել» են ԳՄ բոլոր 19 անդամները՝ իրենց «խնդիրներով», դրա համար էլ ԳՄ-ն տևել է մոտ 2 ժամ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։