ՌԴ ՊՆ-ը կասեցրել է Ուկրաինային Ղրիմից սպառազինության ու ռազմական տեխնիկայի հանձնումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության անախարարությունը դադարեցրել է Ուկրաինային Ղրիմից սպառազինության ու ռազմական տեխնիկայի հանձնումը:
Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ իրենք այդ քայլին են գնացել նրա համար, որպեսզի այդ զենքն ու տեխնիկան չկիրառվի Ուկրաինայի արևելքի բնակչության դեմ, ուր շարունակվում են ռուսամետ ցուցարարների ակցիաները:
Նա հավելել է, որ Ուկրաինայի արևելքն ու հարավ-արևելքն այսօր հանդիսանում են թեժ կետ, ինչի համար էլ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն որոշել է կասեցնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի հանձնումն ուկրաինական կողմին:
Անտոնովը մանրամասնել է, որ տվյալ նախաձեռնությունն առնչվում է ռազմանավերին ու ավիացիային՝ հավելելով, որ ներկա դրությամբ իրենք Ուկրաինային արդեն իսկ հանձնել են 389 միավոր զրահատեխնիկա, այդ թվում նաև 8 ուղղաթիռ և 3 ռազմանավ: