Նաիրա Զոհրաբյան.Այն ԲՀԿ-ականները, որոնք ներգրավված կլինեն կառավարությունում, կհեռացվեն կուսակցությունից. ilur.am
ilur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես պատասխանում եմ որպես ԲՀԿ խմբակցության քարտուղար, և սա համարեք կուսակցության պաշտոնական տեսակետ։ Կոալիցիոն կառավարություն մտնելու հարց ԲՀԿ օրակարգում չկա, և կխնդրեմ այս հարցը այլևս հանել ձեր օրակարգից։ Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձևաչափերով հնարավոր է՝ ներգրավված լինեն կառավարությունում, ապա այստեղ ևս մեր տեսակետը հստակ է՝ նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը։ Մենք, բնականաբար, կտանք մեր հստակ գնահատականը, սակայն վստահաբար՝ ամենակոշտ գնահատականը նման մարդկանց կտա հանրությունը։ Ես չեմ կարծում, թե որևէ մեկը պատրաստ է նման բարոյական ճնշման տակ մտնել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: