Մրգերի եւ բանջարեղենի առավելագույն չափաքանակի օգտագործումը քաղցկեղից մահացության ռիսկը նվազեցնում է 25%-ով
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետներն առաջարկել են փոփոխության ենթարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված առողջ սննդակարգի վերաբերյալ պահանջները: Նրանք եկել են այն եզրահանգման, որ օրվա մեջ հարկավոր է մրգերի եւ բանջարեղենի առնվազն 10 չափաբաժին օգտագործել` առաջարկվող 5-ի փոխարեն, հաղորդում է The Telegraph-ը:
Ընդհանուր առմամբ` բանջարեղենը մոտ չորս անգամ ավելի օգտակար է, քան մրգերը: Բանջարեղենի յուրաքանչյուր չափաբաժինը մահվան ռիսկը նվազեցնում է 16%-ով, իսկ մրգերի չափաբաժինը` 4%-ով:
Մասնագետներն իրենց ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ օրական առնվազն յոթ չափաբաժին բանջարեղենի եւ մրգերի օգտագործումը 42%-ով կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:
Մրգերի եւ բանջարեղենի առավելագույն` 10 չափաքանակի օգտագործումը քաղցկեղից մահացության ռիսկը նվազեցնում է 25%-ով, իսկ սրտի հիվանդություններից մահացածության ռիսկը` 31%-ով: