Սերժ Սարգսյանը ժամանակ է տվել Հովիկ Աբրահամյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պայմանը եղել է այն, որ նա պետք է իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մտնել կոալիցիայի կազմ։ Աբրահամյանը, ըստ նույն աղբյուրների, համաձայնել է պայմանին, բայց չի կարողացել խոստման տերը լինել. ԲՀԿ նախագահը չի համաձայնել կամ նրա կուսակցության կնքահայրը թույլ չի տվել։ Պատճառն էլ, ինչպես խոսվում է և իշխանական և այլընտրանքային շրջանակներում, Ծառուկյանի կամ Ռ. Քոչարյանի 2018թ. հետ կապված ծրագրերն են, որոնց իմաստը նախ կորչում է նախօրեին հրապարակված սահմանադրական հայեցակարգով։ Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված տարբերակով ՀՀ-ում նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ է ստանում և իմաստ չունի այդ պաշտաոնի համար պայքարելը։ Դա է պատճառը, որ ԲՀԿ-ն դեմ է այդ փոփոխություններին ու նախօրեին հայտարարեց, որ կոալիցիա կմտնի, եթե հանրաքվեն անցկացվի սպասվող համապետական ընտրություններից հետո։

Մանրամասները կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս