Իրանը դարձել է աշխարհի չորրորդ գերտերությունը. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարություն է արել, որում ասվում է.
«Անցյալում Իրանից հարավ գտնվող երկու ծովերը թշնամական ուժերի գործողությունների հարթակ էին։ Սակայն այսօր, Հորմուզի նեղուցի խիզախ մարտիկների ու պաշտպանների ձեռքով ստացած ցավալի հարվածներից հետո, նրանք այլևս չեն համարձակվում դուրս գալ Արաբական ծովի սահմաններից։
Ամեն անգամ, երբ նրանք գնում էին այդպիսի ռիսկի, իրենք իրենց վրա էին բերում վնասը։ Եվ մոտ է այն օրը, երբ Արաբական ծովն էլ կմաքրվի նրանցից։
Այսօր ոմանք մեզ անվանում են աշխարհի չորրորդ գերտերությունը։ Իհարկե, նրանք դա ասում են՝ հիմնվելով աշխարհիկ հաշվարկների վրա։ Բայց աստվածային հաշվարկներով մենք համարվում ենք աշխարհի գլխավոր ուժը»,-հայտարարել է նա։

