Բաժիններ՝

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին

Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին։

Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ շենքի տանիքն ու վերին հարկը այրվում են։ Երկնքում բարձրանում է թանձր, սև ծուխ։ Տեսանյութերում նաև երևում է, որ երրորդ հարկի պատուհանների մոտ մարդիկ են կանգնած, որոնք, ըստ երևույթին, հրդեհի պատճառով արգելափակված են շենքում։

Կիևի քաղաքային ռազմական վարչության տվյալներով՝ մայրաքաղաքի Շևչենկովյան շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է ոչ բնակելի շենքի։ Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Համապատասխան ծառայությունները մեկնում են դեպքի վայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930