Առաջադեմ ռուսների հայհոյանքներն՝ ուղղված ծառայամիտ հայերին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Իզվեստիա» թերթում առաջարկել է վերագնահատել «Ադոլֆ Հիտլերի պատմական դերը»։ «Պետք է տարբերակել Հիտլերին մինչև 1939 թվականը և 1939-ից հետո և անջատել կոտլետները ճանճերից։ Բանն այն է, որ մինչ այդ Հիտլերն զբաղված էր հողեր հավաքելով, …առանց արյան կաթիլի միավորեց Գերմանիան Ավստրիայի հետ, Սուդետները և Մեմելը՝ Գերմանիայի, փաստացի ավարտելով այն, ինչ չէր հաջողվել Բիսմարկին։ Եթե Հիտլերը կանգ առներ այստեղ, ապա իր երկրի պատմության մեջ կմնար որպես բարձր կարգի քաղաքական գործիչ»։ Սա գրելու իմաստը, բնականաբար, Պուտինին գովերգելն է։ Արդյունքում՝ սոցիալական ցանցերը հեղեղվել են առաջադեմ ռուսների հայհոյանքներով՝ ուղղված «ծառայամիտ» հայերին»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930