Արամ MP3-ն ու Կոնչիտա Վյուրստը հանդիպել են Ամստերդամում
Արամ MP3-ն ու Կոնչիտա Վյուրստը հանդիպել են Ամստերդամում` եվրատեսիլյան միջոցառումների շրջանակում: «Մենք կանգնեցրինք ասեկոսեները, Եվրատեսիլն ընդմիշտ»,- գրել է Արամն իր ֆեյսբուքում այդ կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Austrian Independent պարբերականի փոխանցմամբ` «Եվրատեսիլ» -ում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ «լեզվակռիվ» է սկսվել այն բանից հետ, երբ Հայաստանի ներկայացուցիչը Կոնչիտային անվանել է «աննորմալ» եւ «մրցույթին չհամապատասխանող անձ»: Նա նաեւ Կոնչիտային խորհուրդ է տվել կողմնորոշվել` իրականում կի՞ն է, թե՞ տղամարդ։