Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ջոն Հեֆֆերնին
Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում իրադրությունը տարածաշրջանում: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: