Սպասվում է վարչապետի ինստիտուտի ուժեղացում՝ Սերժ Սարգսյանի համար. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Ապրիլին պետք է հրապարակվի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։ Թե ինչ է այն իրենից ներկայացնում բովանդակային առումով, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն առայժմ ձեռնպահ են մնում ասել։

Հիշեցնենք, սահմանադրական սպասվող փոփոխություններով սպասվում է վարչապետի ինստիտուտի ուժեղացում, և դա արվում Է Սերժ Սարգսյանի համար։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ մեզ հայտնեց, որ հայեցակարգը հրապարակվելուց հետո սկսվելու են քաղաքական քննարկումները։

– Պարոն Հարությունյան, ի՞նչ փուլում են հանձնաժողովի աշխատանքները։

– Հայեցակարգը ավարտական փուլում է գտնվում, որոշ վարչապետների հետ նախնական քննարկումներ են եղել և շուտով աշխատանքային խումբը կքննարկի, թե ինչպես է սկսելու հանրային քննարկումները։

– Դա պիտի Սերժ Սարգսյանի կողմից էլ հավանության արժանանա, հետո՞ սկսվեն հանրային քննարկումները։

-Ես կարծում եմ, որոշ հանրային քննարկումներ կլինեն մինչև վերջնական նախագահին ներկայացնելը։ Այսինքն, իմ կարծիքով, գործընթացը երկու փուլի պետք է բաժանել՝ մասնագիտական քննարկում կլինի, որից հետո կներկայացվի նախագահին, և կսկսվեն քաղաքական քննարկումները։

– Արդեն ուրվագծվո՞ւմ են սպասվող փոփոխություննեռը։

– Կան որոշակի առաջարկություններ ուղղությունների առումով, սակայն մանրամասների մասին կարծում եմ, կտեղեկանաք, երբ արդեն հրապարակվի հայեցակարգը։

– Ապրիլն կհրապարակվի՞։

– Ենթադրում եմ, որ այո։

– Խոսվում Է վարչապետի ինստիտուտն ուժեղացնելու մասին, հիմա դա կա՞ ի վերջո փոփոխությունների մեջ, թե՝ ոչ։

– Նման հարցին պատասխան կարող է տալ միայն հանձնաժողովի նախագահը, ըստ մեր պայմանավորվածության, բովանդակային մասով հարցերին նա է պատասխանելու։

– Քաղաքական ուժերից ովքե՞ր են առաջարկություններ ներկայացրել։

– Բավական շատ առաջարկություններ եղել են և՛ քաղաքացիներից, և՛ հասարակական կազմակերպություններից, և՛ քաղաքական աժերից, ցանկը չեմ հիշում։

– Քաղաքական ուժերից կարծեմ միայն ՀՀԿ-ն է ներկայացրել։

– Կարծում եմ, ոչ միայն։

– Ոչ իշխանական ուժերից եղե՞լ են առաջաոկություններ։

– Կարծում եմ, այո։ Բայց չեմ հիշում՝ որ ուժերից։

– Այսինքն, էական փոփոխություններ չեն, եթե դժվարանում եք հիշել։

– Նայած ինչ եք հասկանում էական և ոչ էական ասելով։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում հայեցակարգը։

– Հայեցակարգը ուղղություններն են, իսկ փոփոխությունները հետո կմշակվեն։

Հայեցակարգի մեջ ուղղության կարող է լինել, օրինակ, որ սոցիալական իրավունքները տարբերվում են այլ հիմնական իրավունքներից, որովհետև հիմնական իրավունքները գործում են Սահմանադրության ուժով, սոցիալական իրավունքները գործում են Սահմանադրության ուժով, բայց պաշտպանելի են օրենքի հիման վրա։ Օրինակ, սա կարող Է լինել հայեցակարգի տարր։ Սա հայեցակարգի ուղղության է՝ ինչ պետք է արվի, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։

– Քննարկումները հանձնաժողովի ներսում ինչպես՞ են ընթանում՝ մոտեցումների հարցում բախումներ լինո՞ւմ են։

– Կան հարցեր, որոնց վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, որոշ դեպքերում տարբեր կարծիքներն ընդգրկվում են որպես հնարավոր այլընտրանքներ, որոշ դեպքերում հարցը առկախվում Է, կամ ընտրվում է որպես հիմք մի մոտեցումը՝ չբացառելով, որ այլ մոտեցումը սկզբունքորեն կարող է ևս քննարկման առարկա դաոնալ։ Ես չեմ կարող ասել, որ բոլոր հարցերով կա բացարձակ միաձայնություն աշխատանքային խմբում։

Թե հիմնական տարաձայնություններն ինչ հարցերի շուրջ են եղել, ինչ հարցեր են այս ընթացքում առկախվել, և կոնկրետ երբ կարող են սկսվել քաղաքական քննարկումները, Դավիթ Հարությունյանն այդպես Էլ չպատասխանեց։

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը կուսակցական հանձնախումբ է ձեւավորամ, որն աշխատելու Է ՀՅԴ-ի առաջարկների վրա։ Դրանք, սակայն, ինչպես վերը նշեցինք, կհրապարակվեն և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին կներկայացվեն հայեցակարգի հրապարակումից հետո։ Սեր տեղեկություններով. ՀՅԴ-ն իր փաթեթով առաջարկելու է անցում կատարել 100
տոկոսանոց համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին։ Մի քանի այլառաջարկներ էլ կներկայացվեն, բայց առանցքայինն այս երկուսն են լինելու։

«Բարգավաճ Հայաստանը» հնարավոր է  ընդհանրապես առաջարկներով հանդես չգա։ Համենայնդեպս, այս պահին այդ հարցում հստակեցամներ ու որոշումներ չկան։ Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ մայտնեց. որ հայեցակարգի հրապարակումից հետո կորոշեն՝ աոաջարկներով հանդես գա՞ն, թե ոչ, և ինչ առաջարկներ ներկայացնեն։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ փոխանցեց, որ ինքն անձամբ արդեն տաջարկներ ներկայացրել է հանձնաժողովին։ «Համայնքների խոշորացման խնդրի հետ է կապած հիմնական հարցադրումս»։ Հարցին՝ ՀՀԿ-ն աոաջարկություններով հանդես գալո՞ւ է. Սահակյանը պատասխանեց.

«Ըստ Էության, քաղաբական մեծամասնությանը այդ հարցը չեն տալիս, որովհետև սահմանաղրական փոփոխությունների հիմնական տեսակետ երի ձեւավորման մեջ մեծ դերակատարում ունի ՀՀԿ-ն, և նաև դերակատարումը նրանում է, որ գնում ենք սահմանադրական փոփոխությունների։ Բայց առանձին դրրույթների առումով տարբեր ՀՀԿ– ականներ կարող են իրենց աոաջարկներն անել, որը ես արել եմ»։

– Պարոն Սահակյան, օրինակ,վարչապետի ինստիտուտի ուժեղացում նախատեսվո՞ւմ է։

– Դեռ դժվար է նման բան ասել։

– Իսկ անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի՞ն։

– ՀՀԿ–ի նախնական տեսակետը և իմ տեսակետը կարող եմ ասել, ար դա ինձ համար ընդունելի չէ։

– Անցում խորհրդարանական կաոավաոման համակարգի՞ն։

– Դա բոլորովին րնդունելի չէ։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս