Դավիթ Սարգսյանը՝ ԲՀԿ-ին. Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը 6-8 մլն եվրո շահույթ է ստանում

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ԱԺ-ում հակադարձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին, թե Հայաստանում այս «ռեֆորմների» 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը», «որոշակի ագահ անձի գրպանը», որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում:

Դավիթ Սարգսյանն ասաց, թե երբ ԲՀԿ խմբակցության պատգամավորը այդ միտքը հնչեցնում էր, ինքը հարցրե՞ց իրեն. «Այդ ո՞ր մասնավոր անձի մասին է խոսքը»:

Շարունակելով՝ նախարարը նշեց. «Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը 6-8 մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է հօգուտ նրա, որ ձեր ֆրակցիան քվեարկեց դրան, ձեր կողմից սահմանված խաղի կանոնների արդյունքում և, այո, համաձայն եմ՝ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»:

Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե կառավարությունը սոցիալական բունտ է ստեղծում նման օրենքներ ընդունելով, ապա Ֆինանսների նախարարը նկատեց. «Սոցիալական բունտին կառավարությունը չի նպաստում, հիմնականում դուք եք նպաստում: Եթե իշխանությունը վատ է աշխատում, ինչպես դուք եք ասում, ապա մարդիկ պետք է տեսնեն նաև շատ պայծառ այլընտրանք՝ նոր փիլիսոփայությամբ, նոր ասելիքներով: Բայց մարդիկ այդ այլընտրանքը չեն տեսնում, հուսահատվում են, ուստի կարծում եմ, որ դա մենք չենք հրահրում»:

Կարդացեք նաև

Նա նաև հավելեց, թե քաղաքական ուժերը քաղաքացիական նախաձեռնությունների քողի տակ են հավաքներ անցկացնում:

Տեսանյութեր

Լրահոս