Ակնկալում եմ մարտի 23-25-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներ. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրենց հերթական հանդիպումներն անցկացնելու են մարտի 23-25-ին, Հաագայում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է, որ ակնկալում է մարտի 23-25-ին Հաագայում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու նախագահների հանդիպումներ:

Սրանից առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Հաագայում՝ միջուկային անվտանգության երրորդ գագաթաժողովի շրջանակներում:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Հաագայում պլանավորված չէ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Տեսանյութեր

Լրահոս