Բաժիններ՝

Լավ է, որ Արևմուտքը հիշել է միջազգային իրավունքի գոյության մասին. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ունեցած իր ելույթում մեկնաբանել է Արևմուտքի կողմից Ռուսաստանին հասցեագրված հանդիմանությունները՝ կապված միջազգային իրավունքի նորմերը խախտելու հետ.

«Ներկայումս ի՞նչ ենք մենք լսում Արևմտյան Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի մեր գործընկերներից: Լսում ենք, որ մենք խախտում ենք միջազգային իրավունքի նորմերը: Նախևառաջ, լավ է, որ նրանք հիշեցին, որ գոյություն ունի միջազգային իրավունք: Դրա համար շնորհակալություն, լավ է ուշ, քան երբեք»:

Պուտինն ընդգծել է, որ իրավունք է տվել զինված ուժերն օգտագործելու համար. «Սակայն այդ իրավունքից անգամ չեն էլ օգտվել: Ռուսաստանի զինված ուժերը չեն մտել Ղրիմ: Նրանք այնտեղ գտնվել են՝ միջազգային պայմանագրին համապատասխան:

Խմբավորումը պարզապես ուժեղացվել է: Սակայն դրա հետ մեկտեղ ցանկանում եմ ընդգծել, որ բոլորն իմանան ու զգան. մենք չենք գերազանցել Ղրիմում մեր զինված ուժերի հաստիքային թվակազմի սահման: Այն նախատեսված է 25.000 մարդու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս