Բաժիններ՝

ՌԴ-ում ֆոնդային ինդեքսների փլուզման հետևանքով կորուստները համեմատելի են օլիմպիական ծախսերի հետ. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ մարտի 3-ի արդյունքներով ռուսական ընկերությունների կապիտալացումը նվազել է 56.8 միլիարդ դոլարով: Այդ կորուստները համեմատելի են Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման արժեքի հետ, որն ընդհանուր առմամբ արժեցել է 50 միլիարդ դոլար:

РБК daily-ն իր հերթին հայտնել է, որ մեկ օրում ռուսական շուկայի կորուստը կազմել է 72 միլիարդ դոլար: Դրանում ընդգրկվել է այն 10 միլիարդ դոլարը, որը Կենտրոնական բանկը չհաստատված տվյալներով ծախսել է ռուբլու փոխարժեքի պահպանման համար: Մնացյալ 64.2 միլիարդ դոլարի կորուստը կապված է Մոսկովյան միջբանկային արժութային բորսայի ինդեքսի կապիտալացման նվազեցման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս