Մեկնարկել է Ալի Լարիջանիի աֆրիկյան շրջագայությունը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի աֆրիկյան շրջագայությունը: Իրանից մեկնելուց առաջ Լարիջանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է աֆրիկյան երկրների հետ իր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմամբ:

Լարիջանին ընդգծել է, որ մտադիր է իր շրջագայության շրջանակներում քննարկել Իրանի ու աֆրիկյան մի շարք երկրների հարաբերությունների զարգացման հարցը, ինչը վերաբերում է նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Լարիջանիի աֆրիկյան շրջագայությունը տևելու է 4 օր, դրա շրջանակներում նա այցելելու է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

Տեսանյութեր

Լրահոս