Բաժիններ՝

Սևաստոպոլում վայրէջք է կատարել Անապայից ժամանած 8 մարտական ուղղաթիռ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սևաստոպոլում վայրէջք է կատարել Անապայից ժամանած ռուսական 8  մարտական ուղղաթիռ: ZN.UA-ի աղբյուրը չի բացառում, որ նրանցից մեկով Սևաստոպոլ է ժամանալ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով գտնվում է հետախուզման մեջ:

Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ Ռեֆատ Չուբարովը հաստատել է Ղրիմ ռուսական 8 ուղղաթիռի ժամանումը: Չուբարովի խոսքերով՝ դեռ հաստատված չէ, որ դրանցից մեկում գտնվել է Յանուկովիչը: Նա հայտարարել է, որ իրենք ստուգում են տվյալ տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս