Բաժիններ՝

Թուրքիայում դատական հիմնական լիազորությունները փոխանցվել են Արդարադատության նախարարությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է իրավական գործունեությունը կարգավորող օրինագիծը, որի համաձայն, երկրի դատա-իրավական համակարգի գլխավոր ինստիտուտի լիազորությունները փոխանցվում են Արդարադատության նախարարությանը:

Սրանից առաջ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանում ներկայացրել էր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց համաձայն, Թուրքիայի Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) գործունեությունում կատարվում են էական փոփոխություններ, ինչը մասնավորապես վերաբերում է նրա հիմնական գործառույթներն Արդարադատությանը նախարարությանը փոխանցելում:

Թուրքական օրենսդրության համաձայն, երկրի նախագահի կողմից հավանության արժանացած օրինագիծը հրապարակվում է Պաշտոնաթերթում (Resmi Gazete) և ավտոմատ մտնում է ուժի մեջ: Այս օրենքը հարուցել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների դժգոհությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս