Ֆրանկ էնգել. Հայաստանը կարող է իր արտաքին քաղաքականության կուրսը կրկին դեպի Եվրոպա շրջել. «ՀԺ»

Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոս, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ էնգելը «ՀԺ»ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը ցանկության դեպքում կարող է իր արտաքին քաղաքականության կուրսը կրկին դեպի Եվրոպա շրջել։

Նա հայտնում է. որ Եվրոպայում շատ լավ հասկանում են Հայաստանի ՄՄ մտնելու որոշման դրդապատճառները։ Եվ այնուամենայնիվ եվրոպացիները դեռ սպասում են ՀՀ-ի որոշմանը, որն ակնկալում են լսել Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, երբ կձևվորվեն նոր հանձնաժողովներ։

– Պարոն Էնգել, սերտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս այդքան էլ հստակ պատկեր չկա, թե ինչ ընդհանուր թել են գտել ՀՀ-ն և ԵՄ-ն հետագա համագործակցության համար։ Կողմերն այս օրերին հայտնում են, որ շատ բան պարզ կդաոնա մայիսին սպասվող եվրախորհրդարանի ընտրություններից հետո։ Ինչ եք կարծում՝ եվրախորհրդարանի կազմի փոփոխությունն ինչպե՞ս կազդի ՀՀ-ԵՄ համագործակցության վրա։

– Եվրախորհրդարանի հաջորդ հանձնաժողովն իր տեղում կլինի արդեն աշնանը, իսկ մինչև այդ զգալի զարգացումներ երկկողմ հարաբերություններում չեն լինի։ Այս ժամանակահատվածը Հայաստանին և նրա որոշ ինստիտուտներին թույլ կտա գնահատել իրավիճակը և հստակորեն որոշել, թե որտեղ են նրանք և ուր են ուզում գնալ Հոկտեմբերի 31-ից հետո մենք պատրաստ կլինենք ուղեկցել Հայաստանին այն ճանապարհով, որով վերջինս կցանկանա առաջ շարժվել։

Կարդացեք նաև

Եթե Հայաստանի ընտրած ճանապարհը լինի դեպի Արևմուտք, իհարկե՝ այդ դեպքում ավելի քիչ աշխատանք պետք կլինի կատարել, քան եթե Հայաստանը որոշի, մերժել իր Եվրոպական հեռանկարները։ Հայաստանը պետք է հստակ և պարզ լինի իր ցանկություններում։ Մյուս կողմից էլ. դժվար թե հարցականի տակ դրվի այն, որ Ռուսաստանի կողմից թելադրանք է եղել Հայաստանի ՄՄ մտնելու որոշման կայացումը և այն, որ Հայաստանն իր որոշումը կայացրել է օբյեկտիվ պատճառներից ելնելով։

Եթե հայաստանցիները ցանկանան փոխել իրենց արտաքին քաղաքական կուրսը դեպի Արևմուտք, Եվրոպան պետք է հայտնի, որ պատրաստ է անվտանգության և կայունության հարցում ավելի հետևողական լինել Կովկասում։ Այս ոլորտում է, որ Եվրոպան անբավարար է ստանում՝ ի նպաստ Ռուսաստանի. ՀՀ-ԵՄ հարաբերությունների հստակեցումը ժամանակ է պահանջում։

– Այս օրերին միջազգային հանրությունը ակտիվորեն արձագանքում Է Ռւկրաինայում տեղի ունեցող փոփոխություններին։ Ըստ որոշ կարծիքների, Օլիմպիական խաղերի ավարտից հետո Ռուսաստանն ավելի կոշտ և բաց է գործելու Ուկրաինային ձեռքից բաց չթողնելու համար։

– Ես հավատում եմ, որ Ուկրաինայի ներկայիս իրավիճակը Ռուսաստանի համար որևէ գործողություն իրականացնելու համար նպաստավոր չէ։ Եթե Ռուսաստանը կրկին իր հին մեթոդներին անցնի, մենք ականատես կլինենք Ռուսաստանի և Եվրոպայի ճիջեւ լարված ժամանակների մեկնարկին։ Ուկրաինայի ժողովուրդը եվրոպական և միջազգային հարթակում հստակ ներկայացրել է իր տեղն ու դերը, այն է Ուկրաինացի ժողովուրդը պատկանում է Եվրոպական ընտանիքին։ Կարող ենք ասել, որ այն քաղաքական ուժերը, որոնք փորձում էին մթագնել Ուկրաինայի եվրոպական ձգտումները, թվում է, թե «տուն» են ուղարկվել։ Շատ արյուն է թափվել, և նրանք, ում մեղավորությամբ անմեղ մարդկանց արյուն է թափվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

– Հայաստանյան որոշ փորձագետներ Մայդանի պայքարի ընթացքում կարծիքներ էին հայտնում, որ այնտեղ որոշվում է նաև Հայաստանի ճակատագիրը։ Ի՞նչ եք կարծում, նման հայտարարություններն ինչքանով են մոտ իրականությանը։

– Երկու դեպքում էլ կան նմանություններ։ Մի կողմից՝ Ռուսաստանի ազդեցությանը երկու երկրնեոի վրա, մյուս կողմից՝ Եվրամիությունից այդ երկրներին տրված ոչ հստակ հեռանկարները։ Բայց կա նաև ահռելի տարբերություն։ Ես կցանկանայի, որ Եվրոպան վերջապես Արևելյան գործընկերության երկրների համար ձեռնամուխ լիներ եվրոպական կուրսի ավելի հստակ ընդգծման, ինչն իր հերթին կնշանակի, որ անդամ երկրները կսկսեն ուղղություն վերցնել դեպի ԵՄ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս