Բաժիններ՝

Տաքսու վարորդների մասնագիտությունը վտանգավոր համարվողների առաջին տասնյակում է

Փետրվարի 14-ին ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, 1961 թ. ծնված Վահան Ա.-ն Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի սուպերմարկետի մոտից նստելով 1952 թ. ծնված Վարդան Ն.-ի վարած «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան` ուղևորվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղ, ապա վերադառնալով Երևանի Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի մոտ, վարորդին խնդրել է սպասել, որպեսզի տնից վերցնի և իրեն վճարի 18.000 դրամ ուղեվարձը:
Շուրջ 10 րոպե բակում սպասելուց հետո վարորդը բաց դռնով մտել է Վահան Ա.-ի բնակարան և պահանջել ուղեվարձը, սակայն վերջինս հագուստի միջից հանելով խոհանոցային դանակը` բռնություն գործադրելու սպառնալիքով հրաժարվել է վճարել ուղեվարձը:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս