Բաժիններ՝

Պուտինն ու Կաբաևան հանրության առջև երևացել են ամուսնական մատանիներով (լուսանկարներ)

ZNAK.com-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ամուսնալուծված նախագահ Վլադիմիր Պուտինը հանրության առջև երևացել է ամուսնական մատանիով: Այդ մասին է վկայել LifeNews հեռուստաալիքի ստոպ-կադրը: Այն արվել է Ռուսաստանի նախագահի ու Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպման ժամանակ:

Ընդգծվում է, որ Պուտինի մատին ամուսնական մատանու հայտնվելն այնքան անսպասելի իրադարձություն է, որքան որ Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողակարգի ժամանակ մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի մատին նման մատանու հայտնվելը:

Նշվում է, որ ավելի վաղ մամուլում քանիցս լուրեր են շրջանառվել Վլադիմիր Պուտինի ու Ալինա Կաբաևայի սիրավեպի մասին: Անգամ նշվել է, որ Կաբաևան Պուտինին պարգևել է երկու զավակ:

33515_src 33516_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս