Ցուրտը կաթվածահար է արել երթևեկությունը (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Փետրվարի 4-ի վաղ առավոտյան Ալավերդու ճոպանուղին շուրջ մեկ ժամ ուշացումով է սկսել աշխատել: Ճոպանուղու մոտ աշխատանքի մեկնողների հերթեր են գոյացել: Պարզվել է, որ երկաթյա մեխանիզմը հրաժարվել է աշխատել ցրտի պատճառով: Վերջին օրերին Ալավերդում գրանցված 0-ից ցածր ջերմաստիճանը այստեղի բնակիչների համար իսկական անակնկալ էր, որովհետև նման ցուրտ Ալավերդում չեն հիշում՝ երբ է եղել: