ԵՄ-ը Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր կստորագրի օգոստոսին. Փիթեր Ստանո

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ԵՄ-ը Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր կստորագրի այս տարվա օգոստոսին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն:

Վրաստանն ու Մոլդովան նախորդ տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսնում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ նախաստորագրել էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է նաև ազատ առևտրի գոտու ստեղծում:

Տեսանյութեր

Լրահոս