Բաժիններ՝

Մանրամասներ Թևոսիկի եղբոր սպանությունից. Կրակողին սպանել են և դիակը թաքցրել. news.am

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի մասին:

Այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թեւոսիկի եղբոր սպանությունը վենդետայի արդյունք է: Բանն այն է, որ նույնիսկ անազատության մեջ Թեւոսիկը դրսում «գործեր է արել» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի միջոցով:

Կայքի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով: Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել:

Մովսեսի դիակը դեռ չի գտնվել, բայց ինչ-որ հետքեր կան, Իսոն այն մտցրել է խողովակի մեջ: Այժմ ոստիկանությունում կասկածյալի կարգավիճակով գտնվողը հենց Իսոն է, ով ձերբակալված է եւ ում կկալանավորեն:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս