Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին. «Առավոտ»

«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում»: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետևյալ պատասխանը. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն անշուշտ դրական է վերաբերում: Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա, ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես: Կոնկրետ Ձեր նշած մտքերի փոխանակությանը նա, անշուշտ, մեծամասամբ ծանոթ է: Հանրապետության Նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով»,- ասել է Սաղաթելյանը՝ նշելով, որ կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել այս հարցում և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս