Բաժիններ՝

Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ և կանգնեցնել արյունահեղությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ և կանգնեցնել արյունահեղությունը: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Յանուկովիչը խորին ափսոսանք է հայտնել քաղաքական ծայրահեղականների սանձազերծած հակամարտության ժամանակ մարդկանց զոհվելու կապակցությամբ և իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Յանուկովիչը մարդկանց կոչ է արել տուրք չտալ քաղաքական արմատականների կոչերին:

Յանուկովիչի խոսքերով՝ դեռ ուշ չէ հակամարտությունը կանգնեցնելու և խաղաղ ճանապարհով այն կարգավորելու համար. «Ես դեմ եմ արյունահեղությանը, ուժի կիրառմանը, թշնամություն ու բռնություններ հրահրելուն: Մենք պետք է Ուկրաինայում վերականգնենք խաղաղություն, անդորր և կայունություն»:

Ընդդիմադիր կուսակցապետ Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը համաձայնվել է ստեղծված իրավիճակը քննարկել Յանուկովիչի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս