Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հայտարարություն է արել։

Նրա մյուս հայտարարությունները՝

  • ԱՄՆ-ը շարունակում է միջնորդական խաղաղարար ջանքերը՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Ռուսաստանը բարձր է գնահատում այդ ջանքերը։
  • Եվրոպայում տիրող անկարգությունները մոտենում են քաոսի, և ակնհայտ է, որ գործ ունենք խոշոր ճգնաժամի դրսևորման հետ։
  • Որևէ մեկը կոնկրետ առաջարկներ կամ պայմանավորվածություններ չի ներկայացրել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում հանդիպման կամ դրա օրակարգի վերաբերյալ, և այդ հարցերը չեն քննարկվել։
  • Բիզնեսի՝ հակաօդային պաշտպանության նոր համակարգերում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը կոնկրետ չի քննարկվել, սակայն դա կառավարության քննարկման թեմա է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031