Բաժիններ՝

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Թուրքիայի հետ ռազմական հակամարտության հավանականությունը՝ հայտարարելով, որ Իսրայելն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը կանխելու ուղղությամբ։

«C14 News»-ի տվյալներով՝ Անկարան ծրագրել էր դիրքավորվել սիրիական ավիաբազաներից մեկում, սակայն Իսրայելը տապալել է այդ ծրագրերը։

Նեթանյահուն հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ուղիղ բախումից կհաջողվի խուսափել՝ ընդգծելով, որ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ Թուրքիայի ղեկավարության հարցում տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ավելի վաղ Նեթանյահուն ներկայացրել էր Իսրայելի անվտանգության նոր հայեցակարգը, որը նախատեսում է զսպման քաղաքականությունից անցում կատարել սպառնալիքների ակտիվ չեզոքացմանը (այդ թվում՝ կանխարգելիչ գործողությունների միջոցով)։

Թեև փաստաթղթում Թուրքիան ուղղակիորեն չի հիշատակվում, Սիրիայում Իսրայելի գործողությունները լիովին համապատասխանում են նոր ռազմավարության դրույթներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031