Volkswagen-ի վիճակն ավելի է վատթարանում․ ընկերությունը նախատեսում է սառեցնել 660 հազար աշխատակցի աշխատավարձերը
Volkswagen-ը նախատեսում է մինչև 2030 թվականը սառեցնել 660 հազար աշխատակցի աշխատավարձերը, կրճատել պարգևավճարներն ու վերացնել արտոնությունները։
Գերմանական Süddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ՝ այս միջոցառումների հետևանքով գնաճի պատճառով աշխատակիցների իրական աշխատավարձը կնվազի 10%-ով։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Volkswagen-ը նախատեսում է կրճատել 50 հազար աշխատատեղ և, հավանաբար, փակել մի քանի գործարան։ Ընկերությունը նաև քննարկում է Ducati մոտոցիկլետների արտադրողի վաճառքի հնարավորությունը և ցանկանում է երկու անգամ կրճատել մոդելային շարքը։

