Ռուբիո․ Իրանը գոյություն չունենար, պաղեստինյան հարցը լուծելն ավելի հեշտ կլիներ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե Իրանում չլինեին արմատական շիա հոգևորականները, Մերձավոր Արևելքում առկա խնդիրներից շատերը չէին առաջանա։
«Եթե Իրանում չլինեին իսլամական արմատական հոգևորականները՝ այդ շիա հոգևորականները, եթե նրանք գոյություն չունենային, եթե այդ գործոնը չլիներ, այս բոլոր խնդիրները չէին լինի։ Հնարավոր է՝ պաղեստինյան հարցը, միևնույն է, կմնար։ Բայց ես կասեի, որ այն լուծելն ավելի հեշտ կլիներ, եթե Իրանը գոյություն չունենար։ Այսպիսով, հենց նրանք են այս բոլոր խնդիրների հիմքում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն այս հայտարարությունն արել է Breitbart-ին տված հարցազրույցում՝ պնդելով, որ Իրանի իսլամական վարչակարգը Մերձավոր Արևելքում անկայունության, պատերազմների և խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է համարում։

