Բաժիններ՝

Ավանդների փոխհատուցման ծրագիրն այս տարի շարունակվելու է

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գերակայություններն անցած տարի 3-ն էին՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրում՝ մեկ պատուհանով գործող կենտրոնի ձևավորմամբ, կենսաթոշակային բարեփոխումների շարունակական իրականացումը և կենսաթոշակային համակարգի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրումը և հաշմանդամության ոլորտում համապատասխան փոփոխությունների իրականացումը,  մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոդելի ներդրումը ՀՀ-ում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա՝ սոցիալական ծառայությունների 19 կենտրոն ստեղծվել է, ևս 55-ը կստեղծվի այս տարի:

«Հաշմանդամությունը մեր կարևորագույն ոլորտներից մեկն է, հաշմանդամության չափորոշիչները բավականին հայեցողական մոտեցումների հնարավորություն են տալիս: Ներդրվում է նոր մոդել, որով կսահմանվեն ԱՀԿ չափանիշերը»,- աաց Ա.Ասատրյանը՝ կարևորելով  հաշմանդամության կարգավիճակ ունեցողների զբաղվածության ապահովումը:

Անդրադառնալով աշխատավարձի միասնական համակարգի ներդրմանը՝ Ա.Ասատրյանը նշեց, որ քաղծառայության ոլորտում 2002թ-ից գործեց տարիֆային վարձատրության սկզբունքը, հետո իրավիճակային լուծումներ էին տվում, իսկ այժմ միասնական համակարգի շնորհիվ հուլիսի 1-ից միջինը 40%-ի չափով աշխատավարձի բարձրացում կլինի, իսկ միջին օղակներում՝ 80% և ավելի:

Նախարարի խոսքով՝ ավանդների փոխհատուցման ծրագիրն այս տարի շարունակվելու է. «Անցած տարի ավարտվեց 2005-2006 թթ-ին հաշվառված 62 հազար անձանց փոխհատուցման ծրագիրը, վճարվեց շուրջ 10 մլրդ դրամ գումար: 2014 թ-ից նոր ծրագիրը շարունակվելու է, դրանում ընդգրկվելու են մինչև 1929 թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք, որոնք ապրում են ընտանիքներում, հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, և ունեն 0-ից բարձր միավոր, և շարունակելու ենք վճարել սահմաններիպաշտպանության մասնակիցներին»:

Ա.Ասատրյանը հայտնեց, որ կշարունակվի նաև անօթևաններին կացարանով ապահովելու ծրագիրը և 100 շահառուների համար կացարանի ոի սոցիալական ծառայութունների մատուցում կտրամադրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս