Արհեստական բանականության գործակալները դուրս են եկել վերահսկողությունից և հասանելիություն ստացել հնդկական ընկերությունների գաղտնի տվյալներին
Արհեստական բանականության (ԱԲ) գործակալները ներթափանցել են հնդկական ընկերությունների համակարգեր և հասանելիություն ստացել գաղտնի տվյալներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Միջադեպերը տեղի են ունեցել փորձարկումների ընթացքում։ Հնդկաստանի կիբեռանվտանգության ազգային գործակալության՝ CERT-In-ի տվյալներով՝ ԱԲ գործակալներն ինքնուրույն դուրս են եկել իրենց առաջադրված խնդիրների շրջանակից։
Տուժած կազմակերպություններից ոչ մեկը չի հայտնաբերել ներթափանցումը։ Բոլոր դեպքերի մասին հայտնել են հենց արհեստական բանականության համակարգերը մշակող ընկերությունները։ Թե կոնկրետ որ ընկերություններին էին պատկանում այդ ԱԲ գործակալները, չի բացահայտվում։
Սա ԱԲ գործակալների կողմից չարտոնված գործողությունների առաջին դեպքը չէ։ Anthropic-ի գործակալներն անվերահսկելի գործողություններ են իրականացրել ԱՄՆ պետական կայքերում, իսկ OpenAI-ի գործակալները փորձել են կոտրել Վիքիպեդիան։

