Բաժիններ՝

Արտյոմ Բանդիկյանը վերադարձել է ընդհանուր խումբ․ ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը վերսկսել է մարզումները ռուսական ակումբի կազմում:

Այս մասին հայտնում է «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը վերադարձել է թիմի ընդհանուր խումբ և լիովին պատրաստ կլինի մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Բանդիկյանը վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կիպրոսի հավաքականի դեմ հանդիպման (2-0) ժամանակ: Խաղի 52-րդ րոպեին 21-ամյա կիսապաշտպանը փոխարինվել էր՝ խաղադաշտը լքելով պատգարակի օգնությամբ:

Ավելի ուշ ԲԿՄԱ-ի բժշկական շտաբի իրականացրած հետազոտությունները ցույց էին տվել, որ նա բարեբախտաբար խուսափել է ոտքի կոտրվածքից և կապանների պատռվածքից։

Աղբյուրը՝ Armsport.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031