Իրանի խորհրդարանը հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ ժնևյան համաձայնագրի իրագործմանը հետևելու համար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանում ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որը մոնիթորինգի կենթարկի նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Իրանի ու «Վեցյակի» միջև կնքված ժնևյան համաձայնագրի իրագործումը:

Այս մասին հայտարարել է պատգամավոր Հոսեին Նեջաբատը, որի խոսքերով՝ այդ հանձնաժողովը գլխավորել է Ալադդին Բորուջերդին՝ խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության գծով հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովին հանձնարարվել է վերահսկողություն իրականացնել ժնևյան պայմանավորվածությունների կատարման նկատմամբ՝ կանխելու համար ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից ամեն տիպի խախտումները:

Իրանցի մոտ 150 պատգամավոր նամակ է հղել խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին՝ կոչ անելով իրենց մանրակրկիտ տեղեկատվություն հայտնել ժնևյան գործարքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս