Լևոն Զուրաբյանը՝ Էդուարդ Շարմազանովին. Ասեք՝ թող շատ չտանջվի

ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը tert.am-ի հետ զրույցում այսօր ասել էր, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «նախ՝ միասնական խմբակցություն չունի, էլ ուր մնաց՝ միասնական ըննդիմություն ունենա»:

«Թող ջանա, որպեսզի ունենա միասնական խմբակցություն, հետո ամբիցիաներ բանեցնի միասնական ընդդիմություն ունենալու ուղղությամբ»,- նշել էր Շարմազանովը:

168.am-ի հետ զրույցում՝ հակադարձելով Էդուարդ Շարմազանովին՝ Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Շարմազանովին ասեք՝ թող շատ չտանջվի Հայ ազգային կոնգրես խմբակցության միասնականության համար: Եթե այդքան անհանգստանում է, իրեն հանգստացրեք, ասեք, որ խմբակցությունում ամեն ինչ լավ է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս