Ժնևում վերսկսվել են ԵՄ-ի ու Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/Jeneva_220709.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում վերսկսվել են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև բանակցությունները: Դրանք մեկնարկել են երեկ:
Կողմերը քննարկում են Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցը: Երկկողմ հանդիպումն անցկացվում է դռնփակ պայմաններում, ժնևյան հյուրանոցներից մեկում: Այս մասին այսօր հայտարարել է Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Բանակցային ներկայիս փուլը հանդիսանում է նախորդ տարվա դեկտեմբերին Ժնևում փորձագետների մակարդակով անցկացված բանակցությունների շարունակումը՝ ավելի բարձր նպատակով: