Բաժիններ՝

Մեծ լարվածություն քրեական աշխարհում, նոր դեմք Դեդ Հասանի դերում. քրեագետի կանխատեսումները. tert.am

Քրեական աշխարհում ամենամեծ լարվածությունը մինչ այսօր պահպանվում է Ռուսաստանում, որը գալիս հասնում է Հայաստան: Հայաստանում նույնպես բավականին մեծ իրադարձություններ են կատարվում ոչ միայն քրեական, այլ նաև տնտեսական, քաղաքական կյանքում: Սակայն այսօրվա հիմնական մտահոգիչ իրադարձությունը 2014թ. Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստություններն են, ինչով էլ պայմանավորված է լարվածությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ կանխատեսելով 2014թ. կայանալիք քրեական իրադարձությունները:

«Բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ հանցագործ աշխարհը գալիս է և կանգնում այդ փողերի գլխին: Այդ խաղերին հսկայական գումարներ են ներդրվում, և այսպիսի ակտիվություն, այսպիսի սարսափելի բաներ երբևէ չեն եղել: Ռուսաստանում ամենամեծ գումարներ հիմա են ծախսում, այդ պատճառով է քրեական աշխարհն ակտիվանում»,- ասել է քրեագետը:

Վերջինիս համոզմամբ՝ 2014թ. մինչև այդ հարցը չլուծվի և մինչ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանին փոխարինողը չգա, հստակություն չի կարող լինել: Նա այս տարի հավանական է համարում, որ ի վերջո Դեդ Հասանի տեղը կզբաղեցվի նշելով, որ բոլորն էլ սպասում են, որ այժմ Իսպանիայում գտնվող «օրենքով գող» Շաքրոն գալու է և զբաղեցնի այդ տեղը:

«Այդ ամենի ազդեցությունն անպայման կհասնի Հայաստան, քանի որ Դեդ Հասանի կլանի մեջ միշտ եղել են ազգությամբ հայեր»,- ասել է նա:

Սերգեյ Գալոյանի խոսքով՝ ամենակարևոր բաները, սակայն, 2013թ. չավարտվեց, դա բանդայի դատավարությունն է, որը ոտքից գլուխ սարքովի գործ է, և մեծ աղմուկ կլինի, եթե այդ գործը բացահայտվի: Ըստ նրա՝ Հայաստանում կշարունակվի նաև օֆշորի հանրահայտ գործը:

«Այդպիսի գործի համար եթե անգամ մեղադրանքը սուտ է լինում, անպայման գոնե մեղադրվող կողմը հրաժարական կտա, բայց սա Հայաստանն է, և այդպիսի բան կարող է նաև չլինել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս