Բաժիններ՝

Թուրքիայում 35 խաղաղ քուրդ բնակչի սպանության համար մեղավոր չի գտնվել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Գլխավոր շտաբի զինդատախազությունն ավարտել է Ուլուդերեի միջադեպի քննումը և կայացրել է ուշագրավ որոշում:

Զինդատախազությունը վճռել է, որ զինվորականները ոչ մի կերպ մեղավոր չեն Ուլուդերեի միջադեպի համար: Գործն ամբողջովին փակվել է ներքին իրավական ճանապարհով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին Շըրնաքի նահանգի Ուլուդերե շրջանում գրանցված միջադեպի հետևանքով զոհվել էր 35 խաղաղ քուրդ բնակիչ: Այդ ժամանակ թուրքական ավիացիան, հետախուզական տվյալներ ստանալով այն մասին, որ Իրաքի սահմանի մոտ կենտրոնացել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների խումբը, հարված է հասցրել այդ խմբին: Սակայն պարզվել է, որ զոհվածները խաղաղ քուրդ բնակիչներ են, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրաքից ներկրում էին մազութ և ծխախոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս