«Նաիրիտի» աշխատակիցները հերթական անգամ խաբվել են
«Ժողովուրդը» գրում է. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական անգամ խաբվել են։ Նրանք դեռ շարունակում են պահանջել իրենց 16 ամսվա չստացած աշխատավարձերը։ Հուսահատված աշխատակիցները չգիտեն, թե ինչ անեն, քանի որ վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 3-ին, իսկ առջևում Ամանորն է։ Թերթը հիշեցնում է, որ արդեն մի քանի տարի է նրանք պահանջում են իրեն աշխատավարձերը։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում: