Կալիֆոռնիայի դատարանը 8-ամյա ազատազրկման է դատապարտել «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման ներկայացուցիչ Կարո Երկանյանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի դաշնային դատարանն ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման գործունեությանը մասնակիցներից Կարո Երկանյանին դատապարտել է 8-ամյա ազատազրկման:
Սրանից առաջ հաղորդվում էր, թե Երկանյանին սպառնում է ավելի քան 100 տարվա ազատազրկում: Դատարանը հաշվի է առել այն, որ Երկանյանը խոստովանել է կատարած հանցագործությունների մասին:
Իրավապահների տվյալներով՝ «Հայկական ուժ» խմբավորումը, որի մեջ մտել են գլխավորապես Հայաստանից և հետխորհրդային մյուս երկրներից ժամանածները, Լոս Անջելեսում կազմավորվել է դեռևս 1980-ական թվականներին: Բանդան ունի մինչև 250 անդամ:
Սեպտեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ հանցավոր գործունեությանը մասնակից 59 մարդ, այդ թվում նաև Երկանյանն իրենց մեղավոր են ճանաչել առաջադրված մեղադրանքներով: