Բաժիններ՝

Շվեյցարիայի նախագահ է ընտրվել Դիդիեր Բուրկհալտերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի արտաքին գործերի (նախարարության) դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիեր Բուրկհալտերն այսօր ընտրվել է 2014 թվականի համադաշնության նախագահ:

53-ամյա քաղաքական գործիչը ներկայացնում է Շվեյցարիայի Լիբերալ կուսակցությունը: Նրա թեկնածության օգտին արտահայտվել է քվեարկությանը մասնակցած 202 պատգամավորից 183-ը: 2014 թվականի հունվարի 1-ից Բուրկհալտերը Շվեյցարիայի նախագահի պաշտոնում փոխարինելու է պահպանողական Ուելի Մաուրերին:

Նոր նախագահը շարունակելու է գլխավորել ԱԳՆ-ը, և արդեն իսկ քանիցս հայտարարել է, որ իր նախագահության ժամանակ գլխավոր ուղղվածությունը հանդիսանալու է հենց արտաքին քաղաքականությունը: Բուրկհալտերն այսօր Բեռնում տալու է մամուլի ասուլիս, որի ժամանակ պատմելու է իր կառավարության առաջնահերթությունների մասին:

Շվեյցարիան դաշնային խորհրդարանական հանրապետություն է: Նախագահին ընտրում է Դաշնային ժողովը՝ Դաշնային խորհրդի անդամների թվից: Շվեյցարիայում նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս