Ռուբեն Գևորգյան. Սարգսյան և Պուտին հանդիպման ժամանակ սրվեց այն բիզը, որը թշնամի հարևաների ճիշտ չափսերով էր պատրաստված
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյաի հայտարարությունը ԱԺ-ում:
«Ժխտելի չէ, որ պատերազմի տարիներից ի վեր երկրում սկսված արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը եղել է ոչ հայրենասիրական դաշտի մարդկանցով և անընդմեջ փանջունական ձևաչափով ձևավորվող իշխանական բուրգի մոդելը, որով հնարավոր չէր պատերազմում հաղթանակած երկրում, ազգային հայրենասիրական զգացումները դարձնել կենտրոնաձիգ ուժ, քաղաքական տնտեսական միտք:
Այն ինչ պատերազմում հաղթանակած երկրում, ժողովրդին ներկայացվող ամեն մի կառավարիչ. նախապես պիտի անցած լիներ հայրենիքի առաջ պատասխանատվություն ունենալու փորձությունը և ունենար այն գործչի կերպարը, որն ուներ զինվորն ու մարտիկը՝ ազնիվ, վստահելի, ում կերպարի վրա ժողովրդի հավատը չէր կոտրվի:
Հավատ, որը բոլորիս միավորողն ու երկրի տեր դարձնողն էր լինելու: Թեպետ այսօր էլ երկրի կառավարության ձևավորման մեջ կիրառվում է նույն մոդելը, համենայնդեպս պետք է մատնանշել, որ այսօրվա քաղաքական և տնտեսական իրավիճակն անկասկած ունի նաև շատ հարցերի պատասխաններ, որոնք երկրի ուսերին է թողնվել տարիներ շարունակ:
Այսօր ունենք պետություն և անկախ ապրելու իրավունք, ունենք Արցախի ինքնորոշման և հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներ, ինչպես նաև, թշնամիներով շրջապատված մեր երկրի անվտանգությունը ապահովելու պարտավորություն:
Աշխարհաքաղաքական դաշտում լուծում պահանջվող բոլոր այս խնդիրները մեր ազգի արժանապատվությանը վերաբերվող խնդիրներ են, որոնց լուծման պարագայում միայն մեր պետությունն իր ժողովրդի տեսակի բարձր առանձնահատկությամբ կարող է աշխարհի հզորների հետ հայտնվել հավասար պայմաններում և որն էլ կտա միջազգային ասպարեզում մեր պետությանը հուզող շատ հարցերի պատասխաններ:
Այսօր պահանջվում է երկրի ներսում պահպանել առավել կայուն քաղաքական իրավիճակ, որպեսզի ազգովի կարողանանք հետևել աշխարհաքաղաքական դաշտում կտրուկ փոփոխվող այն պրոցեսներին, որոնք կարող են մեր երկրին հանգեցնել ոչ շահեկան վիճակում:
Բայց հակառակի պես երկրի ներսում շատ անգամ քաղաքական անդորրությունը խաթարվում է, ոչ թե հասարակության կողմից սոցիալական խնդիրների կամ թե միջկուսակցական ընդվզումների պատճառով, այլ հենց իսկ պետության վարիչ մեքենայի, որի կողմից հաճախ ԱԺ ներկայացվող օրենքների նախագծերը ինքնին ըմբոստացնում են ժողովրդին՝ նրանց ցույց տալով դեպի արտագաղթի ճանապարհը տանող մահակը:
Ինչևէ, երեկ տեղի ունեցավ մեր հանրապետության համար վերջին ժամանակների քաղաքական ամենամեծ իրադարձություններից մեկը, որը ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միակ ուղին էր, այլ տնտեսապես մեզանից հզոր, պատերազմում մեզանից պարտություն կրած նենգ ու չարամիտ թշնամուց մեր երկրի անվտանգութունը ապահովելու ամենաբարձր երաշխիքն էր: Մեծարգո երկու նախագահների՝ Սարգսյան և Պուտին, հանդիպման ժամանակ սրվեց այն բիզը, որը թշնամի հարևաների ճիշտ չափսերով էր պատրաստված»: