«Էդ ե՞րբ ենք ես կամ մենք սուտ ասել…». ՀՀԿ-ական պատգամավորի արտահայտությունը առաջացրեց անգամ իր կուսակիցների ծիծաղը

«Ընդդիմադիրները շատ էին ոգևորվել, որ իրենք չորսով ստորագրել էին մի թղթի տակ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկվա խորհրդարանական քննարկումներին: Հիշեցնենք, որ երեկ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի շնորհիվ արտահերթ կարգով մտավ ԱԺ օրակարգ՝ օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի ընձեռած հնարավորությունից. հարցը առանց քվեարկության հարցը կընդգրկվի հերթական նստաշրջանի օրակարգում։  Հետաքրքիր է, որ երբ Հ. Հակոբյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ականները երբեք չեն ստում, բուռն արձագանք ստացավ ոչ միայն ընդդիմության, այլև՝ հենց Հանրապետականի կողմից: «Էդ ե՞րբ ենք ես կամ մենք, ե՞րբ ենք սուտ ասել…»,- ասաց նա, ինչին հաջորդեց ՀՀԿ-ականների արձագանքը, ովքեր չզսպեցին իրենց զգացմունքները՝ միաբերան ծիծաղեցին՝ ըստ էության հերքելով Հակոբ Հակոբյանի հայտարարությունը: Հակոբյանը նաև ասաց. «Իհարկե, ընդդիմություն լինելը ավելի ազատ գրաֆիկ է, նրանք ազատ են, կարող են իրենց որոշումները փոխել, բայց սա մի կողմից է ազատություն է: Մյուս կողմից, մենք նույն նպատակը ունենք, որ կենսաթոշակը բարձրացնենք ոչ թե մարդկանց հարցնելուց հետո, այլ՝ ուղղակի բարձրացնենք: իսկ սա մենք պետք է համատեղ անենք»:

Տեսանյութեր

Լրահոս