 
                        Գիտնականներ. վախերն ու ֆոբիաները փոխանցվում են ժառանգաբար
 
                                    Ամերիկացի գիտնականների խմբի կողմից կատարված գիտափորձի արդյունքները ցույց են տալիս, որ հայրերի կյանքի վրա հետք թողած իրադարձություններն ազդում են զավակների վարքագծի վրա եւ ԴՆԹ-ի կառուցվածքի միջոցով փոխանցվում են ժառանգաբար:
Հայտնագործության մասին հարապարակվել է «Nature Neuroscience» ամսագրում: Ատլանտայի էմորիի համալսարանի գիտնականների կողմից անցկացված գիտափորձը ցույց է տալիս, որ տպավորիչ իրադարձությունները փոփոխություններ են առաջացնում ուղեղի կառուցվածքում, ինչպես նաեւ գենետիկ փոփոխությունների պատճառ են դառնում:
«Ծնողի կենսափորձը նկատելիորեն ազդում է սերունդների նյարդային համակարգի կառուցվածքի եւ ֆունկցիաների վրա»,- իրենց զեկույցում նշել են գիտնականները:
Նշվում է, որ այս հայտնագործությունը կարող է հոգեթերապիայի ոլորտում նոր խոսք լինել եւ օգտակար դեր ունենալ տարբեր տեսակի ֆոբիաների եւ սթրեսների բուժման գործում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        