Բաժիններ՝

Որ փողոցներն են փակվելու Պուտինի այցի օրը. Ցանկ

Դեկտեմբերի 2-ին Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում.

Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:

Պատճառված անհարմարավետության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս