«Հրապարակ».Որտեղ է ընդդիմությունը դիմավորելու Պուտինին

«Հրապարակը» գրում է. Մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» Պուտինի դեմ բողոքի ակցիային՝ Զարուհի Փոստանջյանն ասել է. «Անպայման»։ Երևանո՞ւմ եք «դիմավորելու» «ռուս ցարին», թե՞ գնալու եք Գյումրի։ «Այս պահին դժվար է ասել, դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում»։ Ոմանք գտնում են, որ Պուտինը փորձում է փոխել ոչ միայն հայաստանյան արտաքին քաղաքականությունը, այլև աշխարհագրությունը՝ այցն սկսելով Գյումրուց, առավել ստույգ՝ 102 բազայից։ «Նրա այցը որևէ նշանակություն և հետևանք Հայաստանի համար չի ունենալու, դա հոգեվարքի մեջ գտնվող պետության ղեկավարի այց է ընդամենը։ Ինչ վերաբերում է Գյումրուն, որի մասին ասվում է՝ որ ինչ-որ մասով կդառնա փակ քաղաք, կարծում եմ՝ գյումրեցիներն այնքան թասիբ ու պատվախնդրություն ունեն, որ նման բան թույլ դեն տա»։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս